«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Տարածաշրջանում հաղորդակցությունների բացումը պետք է փոխշահավետ լինի, դրա հետ կապված որոշումներն էլ պետք է կայացվեն կամավոր հիմունքներով․ ռուսաստանցի վերլուծաբանը՝ Լավրովի Երևան այցի մասին

08/05/2021

Մոսկվայի Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ավագ գիտաշխատող Կոնստանտին Տասիցի խոքով՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի Երևան այցի հիմնական նպատակն էր առանցքային հարցերի «ժամանակացույցը որոշելը», ինչպես նաև՝ Հայաստանին ուղղված աջակցության ձևերի քննարկումը:

Նա Tert.am-ի հետ զրույցում նկատեց՝ Հայաստանի Հանրապետությունը 2020-ին կրեց կրկնակի ցնցում՝ մի կողմից կորոնավիրուսային համաճարակով և դրան հետևող տնտեսական հետևանքներով, մյուս կողմից՝ Լեռնային Ղարաբաղում զինված հակամարտությունում պարտությամբ պայմանավորված:

«Այդ պատճառով քննարկվել են տնտեսական համագործակցության և առևտրի վերականգնման, ռուսական պատվաստանյութերի մատակարարման, տարածաշրջանային քաղաքական և հումանիտար խնդիրների, ռազմատեխնիկական համագործակցության և այլ հարցեր»,- նշեց նա։

Անդրադառնալով ՌԴ գլխավոր դիվանագետի հայտարարութուններին, որոնք վերաբերում էին նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի կետերին, մասնավորապես՝ կոմոնիկացիաների ապաշրջափակմանը՝ ռուսաստանցի վերլուծաբանը նկատեց՝ Լավովը շեշտել է, որ տարածաշրջանում հաղորդակցությունների բացումը պետք է փոխշահավետ լինի, դրա հետ կապված որոշումներն էլ պետք է կայացվեն կամավոր հիմունքներով։

«Այդ նպատակով ստեղծվել է հատուկ եռակողմ ձևաչափ՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերի մասնակցությամբ, որոնք պետք է համաձայնության գան երթուղիների, մաքսայինի, սահմանային վերահսկողության և այլ տեխնիկական հարցերի շուրջ: Ռուսաստանը պատրաստ է Հայաստանին տրամադրել անվտանգության լրացուցիչ երաշխիքներ, մասնավորապես ՝ ավելացել է հայկական կողմի հետ ծառայող ռուս սահմանապահների թիվը, ինչպես նաև պայմանավորվածություններ են ձեռք բերվել հանրապետության հարավում ռուսական 102-րդ ռազմաբազայի ուժեղ կետերի ստեղծման վերաբերյալ»,- մատնանշեց նա։

Ինչ վերաբերում է ռուսական կողմի ջանքերին՝ կապված Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների ազատման հետ, Կոնստանտին Տասիցը նշեց, որ Ռուսաստանը հանդես է գալիս ձերբակալվածների վերադարձի օգտին`«բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքի համաձայն և ջանքեր է գործադրում, որպեսզի այդ խնդիրը հնարավորինս արագ լուծվի: «Ռուս խաղաղապահների օգնությամբ ավելի քան 60 մարդ արդեն ազատ է արձակվել, ևս 3-ը ազատ են արձակվել Սերգեյ Լավրովի այցի նախօրեին»,- նկատեց նա։

Հարցին՝ ինչ տպավորություն է ստացել ՌԴ արտգործնախարարի հայտարարություններից, որոնք են ռուսական կողմի առաջնահերթությունները ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացում, Կոնստանտին Տասիցը նշեց․

«Ըստ Սերգեյ Լավրովի՝ այժմ ջանքերը պետք է ուղղված լինեն իրավիճակի կայունացմանն ու հրադադարի ռեժիմի ամրապնդմանը: Շփման գծում են խնդիրներ մնում, անհրաժեշտ է լուծել մարդասիրական խնդիրները՝ ներառյալ մահացածների մարմինների փոխանակման ավարտը և բանտարկյալների ազատ արձակումը: Հայաստանից շրջափակման վերացումը և տարածաշրջանային տնտեսական համագործակցության ակտիվացումը պետք է օգնի խաղաղ կյանքի հաստատմանը: Դա կբարձրացնի հակամարտության կողմերի միջև վստահության մակարդակը և կստեղծի անհրաժեշտ մթնոլորտ զգայուն քաղաքական խնդիրների, այդ թվում ՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի լուծման համար»,- ասաց նա։