«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Թուրքիայից արտահանման ամենամեծ ծավալները շարունակվում են ուղղվել դեպի Գերմանիա

07/05/2021

2021թ․ ապրիլին Թուրքիայից կատարված արտահանման ծավալները նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել են 109 տոկոսով՝ կազմելով 18 մլրդ 766 մլն դոլար, իսկ հունվար-ապրիլ ամիսներին արտահանման ընդհանուր ծավալն աճել է 33.1 տոկոսով՝ հասնելով 68 մլրդ 752 մլն դոլարի։
Թուրքիայի վիճակագրական ընկերության (TÜİK) տվյալների համաձայն՝ 2021թ. առաջին 4 ամիսներին Թուրքիայից ամենից շատ արտահանումն իրականանացվել է Գերմանիա։ Հունվար–ապրիլի ընթացքում Թուրքիայից Գերմանիա արտահանման ծավալը կազմել է 5.7 մլրդ դոլար։
Նշենք, որ 2020թ․ առաջին 4 ամիսներին Թուրքիայից ամենից շատ արտահանում կատարվել էր Գերմանիա։
Արտահանման ծավալներով Գերմանիային հաջորդում են՝ ԱՄՆ-ը,Միացյալ Թագավորությունը, Իտալիան և Ֆրանսիան: 
Սաուդյան Արաբիայում թուրքական ապրանքների նկատմամբ բոյկոտն ու կիրառված արգելքը ազդել են Թուրքիայից Սաուդյան Արաբիա արտահանման ծավալների վրա: Թուրքիայից Սաուդյան Արաբիա կատարված արտահանման ծավալները նվազել են 944.1 մլն դոլարով՝ կազմելով 67.4 մլն դոլար: 
Աղբյուր՝ ermenihaber