Ավտովթար՝ Երևանում․ Հրազդանի կիրճում բախվել են BMW և Vauxhall Astra ավտոմեքենաները
01/04/2022
Այսօր՝ ապրիլի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Ժամը 11։30-ից 12։00-ն ընկած ժամանակահատվածում Հրազդանի կիրճում բախվել են Երևանի բնակիչներ՝ 24-ամյա Տիգրան Մանուկյանի վարած BMW մակնիշի և 32-ամյա Արթուր Հովհաննիսյանի վարած Vauxhall Astra մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։
Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, նրանք եղել են սթափ։
Վթարի փաստով նյութեր են նախապատրաստվում։