«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ավտովթար՝ Երևանում․ Հրազդանի կիրճում բախվել են BMW և Vauxhall Astra ավտոմեքենաները

01/04/2022

Այսօր՝ ապրիլի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ժամը 11։30-ից 12։00-ն ընկած ժամանակահատվածում Հրազդանի կիրճում բախվել են Երևանի բնակիչներ՝ 24-ամյա Տիգրան Մանուկյանի վարած BMW մակնիշի և 32-ամյա Արթուր Հովհաննիսյանի վարած Vauxhall Astra մակնիշի ավտոմեքենաները։ 

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։

Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, նրանք եղել են սթափ։ 

Վթարի փաստով նյութեր են նախապատրաստվում։