«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Վիեննայում հազարավոր մարդիկ բողոքի են դուրս եկել COVID-19-ի սահմանափակումների դեմ

11/12/2021

Հազարավոր մարդիկ դուրս են եկել Վիեննայի փողոցներ․ բողոքում են կորոնավիրուսային համաճարակի պատճառով իշխանությունների հայտարարած սահմանափող միջոցների դեմ, այս մասին հատնում է РИА Новости-ին։

Ցուցարարները կրում են պաստառներ, որոնց վրա գրված են «Ձեռքերդ հեռու  մեր երեխաներից», «Պարտադիր պատվաստումը բռնապետություն է», « Վիրուսը հաղթում է պատվաստմանը, իսկ մե՞նք», «Ուսուցիչները դեմ են պարտադիր պատվաստումներին» և այլն։

Վիեննայում շաբաթօրյա ցույցերի անվտանգությունն ապահովում է մոտ 1,4 հազար ոստիկան։

Նոյեմբերի 22-ից Ավստրիան լոքդաունի է անցել, որն ավարտվելու է կիրակի օրը միայն նրանց համար, որոնք պատվաստվել են կամ ապաքինվել, իսկ չպատվաստվածների համար  սահմանափակումները պահպանվելու են։ Բացի դրանից, փետրվարի 1-ից Ավստրիայում ուժի մեջ կմտնի 14 տարեկանից բարձր անձանց համար պարտադիր պատվաստումների մասին օրենքը, որը խախտելու դեպքում կտուգանվեն 3,6 հազար եվրոյով։