«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Խստացված ստուգայցեր ՝ «Երևան մոլ», «Դալմա Գարդեն մոլ» և «Ռոսսիա մոլ» առևտրի կենտրոններում

23/10/2020

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ ոստիկանության հետ համատեղ, իրականացրել է կորոնավիրուսի հաղթահարմանն ուղղված խստացված ստուգայցեր Երևանի խոշոր առևտրային կենտրոններում՝ «Երևան մոլ», «Դալմա Գարդեն մոլ» և «Ռոսսիա մոլ» առևտրի կենտրոնների  հանրային սննդի կազմակերպություններում: Այս մասին հայտնեցին ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից:

Տեսուչներն արձանագրել են, որ այդ սննդի շղթայի օբյեկտներում հիմնականում պահպանվում են սահմանված սանիտարահիգիենիկ նորմերը, բոլոր կազմակերպություններում եղել են ախտահանման ու ջերմաչափման գրանցամատյաններ՝ համապատասխան ձևաչափով լրացված, մարդկանց կուտակումներ չեն արձանագրվել, տարբեր սեղանների շուրջ նստած անձանց միջև պահպանվել է պատշաճ սոցիալական հեռավորություն, նախատեսված բոլոր վայրերում եղել են փակ աղբամաններ օգտագործված դիմակների համար, աշխատակիցները կրել են դիմակներ:

Այդուհանդերձ, ՍԱՏՄ-ն շարունակելու է շրջայցներն ու ստուգայցերը։