Թշնամուն մեր տարածքներից դուրս շպրտելու համար պետք է ուշքի գալ, ուժեղանալ երկրի ներսում․ Մարուքյան
26/08/2021
Երեկ, անդրադառնալով խորհրդարանում տեղի ունեցած անընդունելի միջադեպին, կոչ էի արել վերադառնալ հանդուրժողականության դաշտ, որպեսզի թշնամին չկարողանա օգտվել մեր անհաշտությունից։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրառում է արել «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով Գորիս-Կապան ավտոճանապարհը փակելու միջադեպին։
«Ժամեր անց տեղեկացանք, որ թշնամին կամայականորեն փակել է Գորիս-Կապան ավտոճանապարհը և դեռ շարունակում է այն փակ պահել։
Եվս մեկ անգամ ցանկանում եմ նշել, որ հզորանալու, ինչպես նաև թշնամուն մեր տարածքներից դուրս շպրտելու համար մեզ պետք է ուշքի գալ, համախմբվել, ուժեղանալ երկրի ներսում, ինչը հնարավոր է միայն հանդուրժողականության և համագործակցության մթնոլորտում»,-գրել է Մարուքյանը։