«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Լիտվայի ԱԳ նախարարը հույս է հայտնել, որ Հայաստանը և Ադրբեջանը կվերադառնան առարկայական բանակցությունների

10/10/2020

Լիտվայի ԱԳ նախարար Լինաս Լինկևիչուսը գրառում է արել Թվիթերի իր միկրոբլոգում, որում հույս է հայտնել, որ Հայաստանն ու Ադրբեջանը կվերադառնան առարկայական բանակցությունների ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո:

«14-օրյա ծանր մարտեր, զգալի կորուստներ, զոհեր ու տուժածներ քաղաքացիների շրջանում: 10 ժամ տևած բանակցություններ: Հուսամ՝ հրադադարը կպահպանվի, և Հայաստանն ու Ադրբեջանը կվերադառնան առարկայական բանակցությունների ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությամբ»,- գրել է Լիկևիչուսը: