«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Բայդենը Ադրբեջանին և Թուրքիային պատասխանատվության ենթարկելու օրենք է ստորագրել

29/12/2021

ԱՄՆ նախագահը Ադրբեջանին և Թուրքիային պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ օրենք է ստորագրել: Այս մասին թվիթերյան իր էջում հայտնում է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրանկ Փալոնը:

«Նախագահ Բայդենը նախօրեին ստորագրած Ազգային պաշտպանության մասին օրենքը ներառում է կարևոր դրույթներ, որոնք ուղղված են Ադրբեջանին և Թուրքիային պատասխանատվության ենթարկելուն` Արցախում իրենց կատարած ռազմական հանցագործությունների համար։ Ես կհետևեմ, որ պահանջվող հաշվետվությունները ճշգրիտ լինեն հանցագործությունների փաստագրման ժամանակ»,-գրել է Փալոնը: