«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Մեկնարկել է Աղդամ-Ֆիզուլի ավտոճանապարհի շինարարությունը․ Ադրբեջանական ԶԼՄ-ներ

02/02/2022

Ադրբեջանական լրատվամիջոցների համաձայն, մեկնարկել է Աղդամ-Ֆիզուլի ավտոճանապարհի շինարարությունը։

Ըստ ադրբեջանական իշխանությունների, այն կարեւոր դերակատարություն է ունենալու 44-օրյա պատերազմի հետեւանքով ադրբեջանական կողմի հսկողության տակ անցած տարածքների ինչպես սոցիալ-տնտեսական զարգացման, այնպես էլ ադրբեջանական հիմնական տարածքի հետ ինտեգրացիայի գործում։

Ավտոճանապարհն ունենալու է 64,8 կմ երկարություն, 15 մետր լայնություն։ Այն ունենալու է երթեւեկության չորս գիծ, հանդիսանալու է Բարդա-Աղդամ ճանապարհի շարունակությունը։