«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Լեւոն Արոնյանը բարեգործական միջոցառում է կազմակերպում

06/11/2020

Աշխարհահռչակ շախմատիստ Լևոն Արոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.

«Սիրելի ընկերներ!
Այս կիրակի՝ նոյեմբերի 8-ին, ժամը 13։00-ին հրավիրում եմ բոլորիդ Շառլ Ազնավուրի անվան հրապարակ, որտեղ կկայանա "Մատ տեռորին" խորագրով բարեգործական միջոցառում։ Միջոցառման ընթացքում ես և գրոսմաստեր Մանուել Պետրոսյանը կանցկացնենք միաժամանակյա խաղի սեանս՝ Արցախից և Հայաստանից  ընտրված 20 տաղանդավոր երեխաների հետ։  
Դրանից բացի, կանցկացվի մայրիկիս՝ Սեդա Արոնովայի  հեղինակած  «Լևոն Արոնյան» գրքի անվանական ստորոգրումն ու վաճառքը, որից ստացված հասույթն ամբողջությամբ  կփոխանցվի Hayastan All Armenian Fund Հայաստան համահայկական հիմնադրամին։
Միասին աջակցենք մեր ազգի պայքարին  ահաբեկչության դեմ։ 
Ուրախ կլինեմ տեսնել բոլորիդ։
Logo and font: Ruben Malayan
Design by Nareg Soussani»