«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ՌԴ-ում ԵՄ դեսպանն առաջարկել է Ռուսաստանի հետ հարաբերությունների նոր պլան մշակել

13/03/2021

ՌԴ-ում ԵՄ դեսպան Մարկուս Էդերերը առաջարկել է Մոսկվայի հետ հետագա հարաբերությունների պլան մշակել:Այս մասին Ռիա Նովոստիի փոխանցմամբ հայտնել է Bloomberg գործակալությունը:
Առաջարկությունը Էդերերը հնչեցրել է  Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ջոզեպ Բորելի հետ ընթրիքի ընթացքում:
Էդերերը նշել է, որ Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունքը հնացած է և այն շատ է կենտրոնացած ուկրաինական կոնֆլիկտի վրա: Ըստ նրա, նման վերաբերմունքը պետք է փոխվի: Նա խորհուրդ է տվել Եվրախորհրդին Բորելին հանձնարարարել ՌԴ-ի հետ հետագա հարաբերությունների պլան մշակել: Էդերերից բացի միջոցառմանը ներկա են եղել ԵՄ բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:
Եվրահանձնաժողովի մամուլի քարտուղար Նաբիլա Մասսրալին հրաժարվել է մեկնաբանել , թե ինչ թեմաներ են քննարկվել  ընթրիքի ընթացքում: Նրա խոսքերով ԵՄ երկրների արտգործնախարարները ընդհանուր հայտարարի են եկել ՌԴ -ի նկատմամբ  5 հիմնական սկզբունքների առաջնահերթությունը պահպանելու հարցում:
Ինչպես հայտնում է գործակալությունը, չորեքշաբթի կայացած հանդիպման ընթացքում  ԵՄ որոշո  երկրների մշտական ներկայացուցիչներ առաջարկել են Ռուսասդտանի նկատմամբ ընտրական համագործակցության ոլորտները որոշել: Դրանք կարող են դառնալ ԵՄ երկրների ղեկավարների գագաթնաժողովի քննարկման հարց: Գագաթնաժողովն անցկացվելու է մարտի 25-26-ը:  Գործակալության տվյալներով Իտալիան առաջարկել է տնտեսական համագործակցություն:Գերմանիան հայտարարել է, որ ՌԴ-ի հետ համագործակցության ոլորտ կարող է լինել կլիմայի փոփոխությունը:Լեհաստանը , Էստոնիան ,Լիտվան և մի շարք այլ երկրներ նշել են, որ ՌԴ-ի հետ հարաբերությունների վերանայում հնարավոր է , եթե Ռուսաստանը լիարժեքորեն կատարի Մինսկի համաձայնագրի պահանջները: Կիպրոսն իր հերթին առաջարկել է գնահատել հակառուսական պատժամիջոցների կիրառման արդյունավետությունը:
Ռուսաստանի հարաբերությունները արևմտյան երկրների հետ լարվել են Ուկրաինայի և մասնավորապես  Ղրիմի շուրջ  ստեղծված իրավիճակի պատճառով: Արևմուտքը Ռուսաստանին մեղադրում է միջնորդելու մեջ և նրա նկատմամբ պատժամիջոցներ է կիրառել: Ռուսաստանը բազմիցս հայտարարել է,  Ուկրաինայում հակամարտության կողմ չէ և հակամարտության կարգավորման Մինսկի համաձայնագրի սուբյեկտ որ չի հանդիսանում: Վերջին շրջանում ԵՄ երկրներում պարզորոշ կարծիքներ են հնչում ՌԴ-ի դեմ պատժամիջոցների չեղարկման անհրաժեշտության մասին: