«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Թուրքիայում հայտարարել են նեղուցներով ռուսական նավերի՝ բազաներ վերադառնալու իրավունքի մասին

25/02/2022

Թուրքիան Բոսվոր և Դարդանելի նեղուցներով կարող է սահմանափակել ռուսական ռազմանավերի անցումը, բայց դրանք հնավարություն կունենան վերադառնալ բազաներ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն։ Ավելի վաղ Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Վասիլի Բոնդարը հայտնել էր, որ Կիեւը Անկարայից պահանջում է փակել նեղուցները ռուսաստանցիների համար, գրում է ՌԻԱ Նովոստին։

"Մենք պաշտոնական հարցում ենք ստացել Ուկրաինայից։ Մոնտրեի կոնվենցիայի դրույթները չափազանց պարզ են և ճշգրիտ։ Պատերազմում, որտեղ Թուրքիան կողմերից մեկը չէ, կարող են միջոցներ ձեռնարկվել դրան մասնակցող երկրների նկատմամբ: Թուրքիան կարող է սահմանափակել նեղուցներով ռուսական ռազմանավերի անցումը։ Սակայն Մոնտրեի Կոնվենցիան նաեւ նախատեսում է, որ պատերազմին մասնակցող երկրների նավերը կարող են վերադառնալ իրենց ռազմակայաններ եւ դա պետք է նրանց թույլատրվի", — Չավուշօղլուի խոսքը մեջբերում է TGRT Haber հեռուստաալիքը:

Թուրք նախարարը պնդել է, որ Թուրքիան աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականության պահպանմանը եւ ջանքեր է գործադրում, որպեսզի հակամարտությունը րոպե առաջ ավարտվի։