«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

70-ամյա տատիկը, Lada Granta մեքենայով, ցած է ընկել կամրջից. ՆԳՆ-ը սկսել է հետաքննություն

06/04/2021

Հյուսիսային Օսիայում 70-ամյա թոշակառուի վարած Lada Granta մակնիշի ավտոմեքենան ընկել է կամրջից: Այժմ ոստիկանությունը պարզում է դեպքի հանգամանքները:
Հյուսիսային Օսեթիա-Ալանիայի Հանրապետության ՆԳՆ-ի համաձայն, ապրիլի 5-ի երեկոյան Վլադիկավկազում դժբախտ պատահար է տեղի ունեցել: Lada Granta -ի վարորդը Շտիբա փողոցով երթևեկում էր դեպի Կոցովա փողոց: Կամրջի վրա թոշակառուն կորցրել է մեքենայի կառավարումը: Տուժած կնոջը մեքենայից դուրս բերելու համար հարկավոր էր կանչել փրկարարների: Տուժածը հանձնվել է բժիշկներին:
1951 թվականին ծնված վարորդին տեղափոխել են բժշկական հաստատություն, - «Ռեգիոն առցանց» -ին հայտնեցին Հյուսիսային Օսիայի Հանրապետության ՆԳՆ-ից:
Մարզի առողջապահության նախարարությունը պատմեց Վլադիկավկազի վիրավոր բնակչի առողջական վիճակի մասին: Թոշակառուն ստացել է գանգուղեղային փակ վնասվածք, կոտրվել են ոտքը և կրծքավանդակը: Կինը գիտակից է:
Թարգմանություն՝ Մելինե Մարկոսյան