«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պրիգոժինը Դոնի Ռոստովում հանդիպել է ՌԴ ՊՆ փոխնախարարի և ԳՇ պետի տեղակալի հետ

24/06/2023

«Վագներ» ռազմական խմբավորման հիմնադիր Եվգենի Պրիգոժինը Դոնի Ռոստովում հանդիպել է ՌԴ պաշտպանության փոխնախարար Յունուս-Բեկ Եվկուրովի և Գլխավոր շտաբի պետի տեղակալ Վլադիմիր Ալեքսեևի հետ։

Այս մասին տեսանյութ է տարածել Meduza.io-ն՝ հղում անելով «Վագներ»-ի էջում հրապարակված տեսանյութին։

Զրույցում Պրիգոժինն ասել է, որ քանի դեռ «Վագներ»-ը «չստանա» Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովին և պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին, խմբավորման անդամները «կշրջափակեն Ռոստով քաղաքը» և «կգնան Մոսկվա»։

Ենթադրվում է, որ տեսանյութը նկարահանվել է Հարավային ռազմական օկրուգի շտաբում։