«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Դոնալդ Թրամփ կրտսերը Բայդենի` ուղիղ եթերում բանավիճելու Պուտինի հրավերից հրաժարվելը «թուլության» դրսևորում է անվանել

19/03/2021

ԱՄՆ նախկին նախագահի որդին՝ Դոնալդ Թրամփ կրտսերը  գործող նախագահ Ջո Բայդենի` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ուղիղ եթերում բանավիճելու հրավերից հրաժարվելը «թուլության» դրսևորում է անվանել:
«Պուտինը Ջո Բայդենին բանավեճի է հրավիրել ուղիղ եթերում՝ առանց նախապես պատրաստված սցենարի։ Ամբողջ աշխարհը գիտի, որ մենք առաջորդ չունենք»,- Twitter-ի իր էջում գրել է Թրամփի որդին։
Նրա խոսքով՝ «ԱՄՆ-ի մրցակիցներն այժմ տեսնում են երկրի թուլությունը և հրճվում են»:
Ավելի վաղ Բայդենը ABC News-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «կվճարի 2020 թվականին ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին միջամտելու համար»։ Հարցին, թե ինչ հետևանքներ կլինեն, նա պատասխանել էր.«Շուտով կտեսնեք»։