«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Պեսկով. «Ռուսաստանի և Չինաստանի նախագահները չեն քննարկել խաղաղության ուկրաինական ծրագիրը»

22/03/2023

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ Ռուսաստանի և Չինաստանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Սի Ծինպինը մոսկովյան բանակցությունների ընթացքում չեն քննարկել ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման Կիևի առաջարկած ծրագիրը:

Խոսնակի փոխանցմամբ, քննարկումների առանցքում եղել է ուկրաինական հիմնահարցի կարգավորման չինական տարբերակը:

«Այսպես կոչված «Զելենսկու ծրագիրը» պետք է դիտել ուկրաինա-չինական երկկողմ հարաբերությունների համատեքստում», - ասել է Պեսկովը: