«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԱԺ խորհուրդը Գագիկ Ծառուկյանի պատգամավորի լիազորությունները դադարեցնելու հարցով կդիմի ՍԴ

24/11/2020

Ազգային ժողովի խորհուրդը դռնփակ նիստում հաստատել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի պատգամավորի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու հարցը:

Այդ որոշման համար հիմք է հանդիսացել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հոկտեմբերի 26-ի «Ազգային ժողովի պատգամավորի կողմից անհամատեղելիության պահանջների խախտման մասին» եզրակացությունը:

Սահմանադրական դատարանը 30-օրյա ժամկետում քննելու է Գագիկ Ծառուկյանի  պատգամավորի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ միջնորդությունը:

1Lurer.am