«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Իտալիան կլինի առաջին արևմտյան երկիրը, որ դեսպանատունը կվերադարձնի Լվովից Կիև. ԱԳՆ

09/04/2022

Ուկրաինայում Իտալիայի դեսպանատունը, որը Կիևից տեղափոխվել էր Լվով, կվերադառնա Ուկրաինայի մայրաքաղաք Սուրբ Զատիկից հետո։ Այս մասին շաբաթ օրը հայտարարել է Իտալիայի արտաքին գործերի նախարար Լուիջի դի Մայոն։
«Մենք Կիևում մեր դեսպանատունը կբացենք Սուրբ Զատիկից անմիջապես հետո, մենք վերջինն էինք, որ լքեցինք Կիևը և առաջինը կվերադառնանք», – մեջբերում է նրա խոսքերը ANSA գործակալությունը։