Ռուս խաղաղապահները 2 հա տարածք են ականազերծել ԼՂ սահմանազատման գծի մոտակայքում
23/10/2021
Լեռնային Ղարաբաղի առանձին շրջաններում ռուսական խաղաղապահ զորակազմի ականազերծման հումանիտար ստորաբաժանման զինծառայողները 2 հա տարածք են մաքրել։ Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում:
Ականազերծման աշխատանքների ժամանակ ռուս զինվորականները տարբեր մոտեցումներ են դրսևորում, այդ թվում՝ ձեռքով իրականացվող ականազերծումը , ականներ որոնող շների ներգրավումը, մեխանիկական համակարգերի կիրառումը, ինչպես նաև ականազերծման ռոբոտատեխնիկական համալիրների օգտագործումը:
Ինչպես հաղորդվում է, զինծառայողներն ամեն օր մարզում են ականի որոնումներ իրականացնող շներին՝ ծառայողական հմտությունների բարելավման նպատակով: