«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Պարոն Խունդկարյանի չընտրվելն ինձ համար անսպասելի չէր. Թովմասյան

25/09/2020

«Ինչ ասել եմ, սխալ չի եղել մինչև այս պահը: Ինձ համար պարոն Խունդկարյանի չընտրվելն անսպասելի չէր: Այդ մասին ՍԴ շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը:   

Նշենք, ավելի վաղ Հ.Թովմասյանը հայտարարել էր, որ ունի չճշտված լուրեր, որ ՍԴ նախագահի պաշտոնում նոր թեկնածու է առաջադրվելու: 

«Չեմ մասնակցել քվեարկությանը, բայց չեմ էլ բացառել, որ որևէ փուլում կարող եմ պարոն Խունդկարյանին կողմ քվեարկել»,- ասաց նա: 

Հարցին՝ առաջադրելո՞ւ եք թեկնածու, Թովմասյանն պատասխանեց, որ կլսի գործընկերներին, կքննարկի, հետո պարզ կդառնա: Նա նշեց, որ ինքնառաջադրվելու հետ կապված ոչինչ չի ասել և հիմա էլ չի ասում: