«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԱՄՆ-ը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի քայլերը խաղաղ բանակցությունների հարցում․ Պետդեպ

18/04/2022

ԱՄՆ Պետդեպարտամենտի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոն Twitter-ի միկրոբլոգում անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին։

«Միացյալ Նահանգները ողջունում է Ադրբեջանի հետ խաղաղ բանակցությունների վերաբերյալ վարչապետ Փաշինյանի վերջին հայտարարությունները, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների վերջին հեռախոսազրույցը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հավատարմությունը խաղաղ բանակցություններին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Մեկ այլ գրառման մեջ նշվում է, որ Կովկասի բանակցությունների գծով ավագ խորհրդական Էնդրյու Շոֆերը տարածաշրջանում է՝ քննարկելու, թե ինչպես կարող է Միացյալ Նահանգները լավագույնս աջակցել գործընթացին: