«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ժիրինովսկին առաջարկել է վերանվանել Ռուսաստանի նախագահի պաշտոնը

03/05/2021

ՌԴ լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին առաջարկել է վերանվանել Ռուսաստանի նախագահի պաշտոնը: Այս մասին նա ասել է URA.ru- ի եթերում։
Քաղաքական գործիչը մատնանշել է, որ պրեզիդենտ բառը փոխառություն է անգլերենից: «Անգլիայի և Միացյալ Նահանգների երեխաները ծիծաղում են մեզ վրա, նրանք ասում են, որ ռուսները նույնիսկ ռուսերեն բառ չունեն ղեկավարի պաշտոնն անվանելու համար» – ասել է նա:
Ըստ Ժիրինովսկու, իդեալական կլիներ Ռուսաստանում պետության ղեկավարին գերագույն ղեկավար կոչելը: Նա մերժել է հաղորդավարի առաջարկը՝ մտածել «արքա» տիտղոսի մասին: «Միապետությունն իդեալական տարբերակ է, բայց դա արդեն հնացած է, վերջ», – կարծում է քաղաքական գործիչը:
Նա նաև առաջարկել է նախահեղափոխական տերմինաբանությունը վերադարձնել երկրի վարչական բաժանման ոլորտ՝ նաև փոխառություններից և բյուրոկրատիզմից ազատվելու համար: