Արցախյան պատերազմի մասին բրիտանացի լրագրողի ֆիլմը կարող է «Օսկարի» հավակնել
29/11/2021
Բրիտանացի լրագրող եւ ռեժիսոր Էմիլ Գեսենի «45 օր. պայքար հանուն ազգի» ֆիլմը կարող է «Օսկարի» հավակնել: Այն ներկայացվել է՝ «Լավագույն վավերագրական ֆիլմ» անվանակարգում առաջադրվելու համար, Twitter-ի իր էջում հայտնել է լրագրողը։ Horizon Weekly–ի փոպանցմամբ՝ ֆիլմը նկարահանվել է 2020թ․ պատերազմի ընթացքում, երբ Ադրբեջանը լայնածավալ հարձակում է սկսել Արցախի դեմ։ Ֆիլմի պրոդյուսերն է Ասկո Հակոբյանը։