«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները շրջադարձային են Եվրոպայի պատմության մեջ. Մերկել

25/02/2022

Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը առաջին անգամ հրապարակավ մեկնաբանել է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը՝ այն անվանելով «շրջադարձային կետ Եվրոպայի պատմության մեջ Սառը պատերազմի ավարտից հետո»,- տեղեկացնում է ТАСС-ը։  

Գերմանիայի կառավարության նախկին ղեկավարը հայտնել է, որ խոր մտահոգությամբ է հետևում Ուկրաինայի շուրջ զարգացումներին և «լիարժեք աջակցություն» հայտնել Գերմանիայի դաշնային կառավարությանը, Եվրամիությանը, ԱՄՆ-ի և Մեծ յոթնյակի (G7) գործընկերների ջանքերին՝ ուղղված պատերազմի արագ ավարտին: