«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Բայդենն առաջարկել է Պուտինին բարձր մակարդակի հանդիպում անցկացնել երրորդ երկրում

13/04/2021

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում առաջարկել է առաջիկա ամիսներին բարձր մակարդակի հանդիպում անցկացնել երրորդ երկրում: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Սպիտակ տան մամուլի ծառայությունը, Բայդենը և Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են մի շարք տարածաշրջանային ու գլոբալ հարցեր, այդ թվում` սպառազինությունների վերահսկման և անվտանգության նոր հարցերի շուրջ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի երկխոսությունը շարունակելու մտադրությունը:

Բայդենը «նաև հստակ հասկացրել է, որ Միացյալ Նահանգները վճռականորեն կգործեն ի պաշտպանություն իրենց ազգային շահերի՝ ի պատասխան Ռուսաստանի գործողությունների, ինչպիսիք են կիբեռհարձակումները և ընտրություններին միջամտությունը»: «Նախագահ Բայդենը կարևորել է ԱՄՆ-ի անսասան հանձնառությունը Ուկրաինայի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության հանդեպ: Նախագահը մտահոգություն է հայտնել օկուպացված Ղրիմում և Ուկրաինայի սահմաններին ռուսական ռազմական հզորության հանկարծակի կուտակման կապակցությամբ և Ռուսաստանին կոչ է արել թուլացնել լարվածությունը: