«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Լաչինի միջանցքի լիակատար փակման պատճառներից մեկը՝ հունիսի 15-ի միջադեպն է և այս հարցով կա ՀՀ և Ադրբեջանի իշխանությունների միջև քննարկման անհրաժեշտություն․ ԱՀ նախագահ

01/07/2023

Լաչինի միջանցքի լիակատար փակման և Արցախի դե-ֆակտո վերջնական պաշարման պատճառներից մեկը՝ հունիսի 15-ի միջադեպն է (երբ ադրբեջանցիները փորձել են առաջ գալ դեպի ՀՀ սահման և այնտեղ իրենց դժոշը տեղադրեն, իսկ ՀՀ ԶՈՒ-ն խոչընդոտել է դրան նախազգուշական կրակոցներով)։ Այս մասին Արցախի խորհրդարանում հայտնեց ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը։

Նա նշեց, որ չնայած նրան, որ խաղաղապահները ամենօրյա ռեժիմով բանակցում են ադրբեջանական կողմի հետ միջանցքի բացման ուղղությամբ, բայց քանի որ այստեղ ադրբեջանական կողմը միակողմանի փակման պատճառներից մեկը համարում է ամսի 15-ի կատարվածը, այդ առումով կա նաև Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների միջև քննարկման անհրաժեշտություն։

«Հույս ունեմ, որ բացի խաղաղապահներից, տեղի կունենան նաև նման [Ադրբեջանի ու Հայաստանի միջև] քննարկումներ, որպեսզի հանգուցալուծվի այդ հարցը»։

Ավել տեղեկություն Հարությունյանը չցանկացավ հայտնել։