ՀԱՊԿ-ն անհանգստացած է
ՀԱՊԿ անդամ երկրների անվտանգության խորհրդի քարտուղարները տեսակոնֆերանսի ընթացքում նշել են միավորման երկրներ հակամարտության գոտիներից ահաբեկիչների վերադարձի վտանգի մասին։
Այս մասին ասված է ՀԱՊԿ անդամ երկրներ ԱԽ քարտուղարների միասնական հայտարարության մեջ։ Հայտնում է ռադիո Սպուտնիկը։
Նշվել է, որ ուշադրություն են հրավիրում այն հանգամանքի վրա, որ Մերձավոր Արևելքի, ինչպես նաև Աֆղանստանի հակամարտության գոտիներից տարբեր երկրներ՝ այդ թվում ՀԱՊԿ անդամ երկրներ, ահաբեկիչների վերադարձի վտանգ կա, ինչպես նաև կա վտանգ, որ ահաբեկիչները տարբեր երկրներում կօգտագործեն ահաբեկչական գործունեության իրենց ձեռքբերած փորձը։
«Մտահոգություն է առաջացնում նման անձանց ֆինանսավորելու, վերապատրաստելու և զինելու տենդենցը՝ զինված հակամարտություններում որպես վարձկաններ օգտագործելու նպատակով»։
Փոխանցում է Analitik.am-ը: