«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ինչո՞ւ են ավելի շատ ուկրաինացի փախստականներ այժմ վերադառնում Լեհաստանից

31/03/2022

Euronews - Քանի որ պատերազմը մտնում է իր վեցերորդ շաբաթին, ուկրաինացիների թիվը, ովքեր որոշել են չբնակվել Եվրամիությունում, աճում է:

Երկուշաբթի գիշերը հարյուրավոր ուկրաինացիներ՝ մեծամասամբ կանայք, երեխաներ և տարեցներ, սպասում էին գիշերային գնացքին՝ Լեհաստանի հարավ-արևելյան փախստականների գլխավոր հանգույցում, որը մեկնում էր Կիև:

Ուկրաինայի հարավ-արևելքում գտնվող Զապորոժժիա քաղաքը ներխուժման սկզբից ենթարկվում է ռուսական ուժերի շարունակական հարձակումներին և անկանոն գնդակոծություններին:

Այստեղ է գտնվում նաև Եվրոպայի ամենամեծ ատոմակայանը, որի հրետակոծությունը մարտի սկզբին և հրդեհի բռնկումը մտավախություն առաջացրեց, որ ռեակտորների պոտենցիալ խափանումը կարող է հանգեցնել զանգվածային աղետի։

Ավելի քան 3,9 միլիոն ուկրաինացիներ լքել են իրենց երկիրը մեկ ամիս առաջ Ռուսաստանի հարձակումից հետո, որոնց մեծամասնությունը գնում է Լեհաստան: Այժմ նրանցից շատերը վերադառնում են, քանի որ կացարան չեն գտնում, աշխատանք չեն գտնում, ապրելու համար հնարավորություններ չկան։ Իսկ ոմանց տուն վերադառնալու պատճառներից մեկը նաև ընտանիքի անդամների մասին անհանգստությունն է և նրանց ապաստանի վայրերում անվտանգության բացակայությունը: Այնուամենայնիվ ոչ բոլորն են մշտապես վերադառնում: Ոմանք միայն ճանապարհ են ընկնում, որպեսզի ուրիշներին դուրս հանեն երկրից՝ լինի դա ընտանիքի անդամներ, թե ընտանի կենդանիներ, որպեսզի կարողանան նրանց ապահով տեղ տանել:

Սահմանային անցակետերում կամավորները նույնպես նշում են, որ Ուկրաինայից եկողների թիվը զգալիորեն նվազել է։ Միևնույն ժամանակ, իրենց տները վերադարձող մարդկանց թիվն այնքան է աճել, որ այժմ գրեթե նույնքան մարդ է վերադառնում, որքան փախչում է պատերազմից։

Լեհաստանի սահմանային ոստիկանությունը հայտարարել է, որ իր տվյալներով՝ մոտ 21,000 ուկրաինացիներ մուտք են գործել երկիր, մինչդեռ մոտ 12,000-ը լքել են երկուշաբթի օրը։ Փետրվարի 24-ից ի վեր Ուկրաինա է վերադարձել 364 հազար մարդ։

Լեհաստանը Ուկրաինայից փախած փախստականների ամենամեծ ուղղությունն է եղել, որտեղ, ըստ ՄԱԿ-ի տվյալների, ենթադրվում է, որ այնտեղ հյուրընկալվել է մոտ 2,3 միլիոն մարդ: Եվ որոշ ուկրաինացիների համար Լեհաստանում կյանքը դարձել է դժվար, և նրանց վիճակը դարձել է անելանելի ռեսուրսների բացակայության պատճառով։

Մարտի սկզբին ՄԱԿ-ի պաշտոնյաները նախազգուշացրել էին, որ ուկրաինացիների մինչև 90%-ը բախվում է աղքատության և ծայրահեղ տնտեսական խոցելիության։

Մի շարք մարդասիրական և իրավապաշտպան կազմակերպություններ նույնպես մտահոգություն են հայտնել Ուկրաինայից ժամանողների անվտանգության, ներառյալ մարդկանց թրաֆիքինգի հնարավոր խախտումների վերաբերյալ:

Բայց ամենամեծ խնդիրը ռեսուրսների բացակայությունն է, քանի որ վերադարձողներից ոմանք ասում են, որ շաբաթներ շարունակ քնել են երկրի հեռավոր մասերում գտնվող մարզադահլիճներում՝ վստահ չլինելով, թե արդյոք կկարողանան ավելի լավ պայմաններ գտնել իրենց և ընտանիքի անդամների համար:

Թարգմանությունը՜ Աննա Ղազարյան                                                                                                                                                            

Generalnews.am