«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Զելենսկին ներկայացրել է Լուկաշենկոյի հետ հեռախոսազրույցի մանրամասները

27/02/2022

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատմել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հեռախոսազրույցի մասին, հաղորդում է «ՈՒՆԻԱՆ»-ը:

«Մենք պայմանավորվել ենք, որ ուկրաինական պատվիրակությունը կհանդիպի ռուսական պատվիրակության հետ առանց նախապայմանների ուկրաինա-բելառուսական սահմանին՝ Պրիպյատ գետի շրջանում»,-հայտարարել է Ուկրաինայի նախագահը:

Նրա խոսքով՝ Ալեքսանդր Լուկաշենկոն պատասխանատվություն է ստանձնել, որպեսզի ուկրաինական պատվիրակության ժամանելու, բանակցությունների եւ վերադառնալու ընթացքում Բելառուսի տարածքում տեղակայված բոլոր ինքնաթիռները, ուղղաթիռներն ու հրթիռները մնան ցամաքում:

Նշենք, որ ավելի վաղ Ուկրաինան հաստատել էր Գոմելի մարզում բանակցությունների անցկացումը: ՌԴ նախագահ Վլադիմիր Մեդինսկին հայտնել էր, որ ռուսական պատվիրակությունն ուղեւորվում է դեպի բանակցությունների անցկացման վայր: