«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


ՏԵՍԱՆՅՈՒԹ. 18+ Սարսափելի կադրեր՝ Մոսկվայից. ինքնահրկիզման դեպք է գրանցվել

31/01/2021

Ռուսաստանում  ակցիաներ են անցկացվում՝ ի աջակցություն կալանքի տակ գտնվող ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի: Բողոքի ցույցերի ժամանակ բերման է ենթարկվել 600 մարդուց ավելի:  

 

Մոսկվայում ինքնահրկիզման դեպք է գրանցվել:  Անհայտ տղամարդը փորձել է ինքնահրկիզվել, հաղորդում է Ինտերֆաքս -ը ՝ վկայակոչելով աղբյուրներին:  Գործակալության տվյալներով ՝ անցորդները նրան գետնին են տապալել, մարել կրակը: Տղամարդը ողջ է, սակայն մարմնի 60 տոկոս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: 

Արդյոք այս դեպքը կապ ունի ակցիայի հետ դեռ չի հաղորդվում, իրավապահ մարմիններից դեռ չի ստացվել այս տեղեկատվության պաշտոնական հաստատումը, սակայն ՌԻԱ Նովոստիի աղբյուրն էլ հայտնում է, որ սա կապ չունի ակցիանների հետ: 40-ամյա տղամարդը մնացել է առանց բնակարանի, որն էլ դարձել է նրա այս քայլի պատճառը: