ՔՊ-ն բոյկոտեց ընդդիմության հրավիրած արտահերթ նիստը
15/12/2021
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն այսօր բոյկոտեց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության նախաձեռնած արտահերթ նիստը՝ չներկայանալով նիստերի դահլիճ։
Նշենք, որ «Հայաստան» խմբակցությունն այսօր արտահերթ նիստ էր հրավիրել։ Օրակարգում «Սահմանագծման և սահմանազատման հիմնախնդիրների մասին» նախագիծն էր, որը հեղինակել է խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
Նիստը նախատեսված էր ժամը 12։00-ին։ Իշխանական մեծամասնության պատգամավորները չներկայացան նիստին, ինչի պատճառով քվորում չապահովվեց և արտահերթ նիստը տապալվեց։
«Հայաստան» խմբակցությունը ժամը 12։15-ին ճեպազրույց կտա՝ պարզաբանելու, թե ինչու իշխանական պատգամավորները բոյկոտեցին նիստը։