«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հայաստանի Հանրապետությունը միանում է համաձայնագրին՝ պայմանով, որ Հայաստանի Հանրապետությունն առանձին որոշում կկայացնի․ Պաշտպանության փոխնախարար

14/06/2022

««Ռազմական նշանակության արբանյակային կապի համակարգերի օգտագործման և դրանց հետագա կատարելագործման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը քննարկվել է հունիսի 14-ի ԱԺ հերթական նիստում:

Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանի խոսքով՝ համաձայնագրի նպատակն է դրա մասնակից պետությունների զինված ուժերի կառավարման հուսալիության ամրապնդումը եւ ԶՈւ-երի միջեւ փոխգործակցության կապերի կազմակերպումը, որն իրականացվում է այդ թվում ԱՊՀ մասնակից պետությունների ռազմական նշանակության կապի արբանյակային ինտեգրված համակարգի ստեղծման միջոցով՝ դրա ազգային սեգմենտների ծավալմամբ՝ նկատի ունենալով համաձայնեցված տեխնիկական պահանջները:

Ռուսաստանի Դաշնության ռազմական նշանակության գործող տիեզերական սարքերի ռետրանսլյատորների թողունակության ռեսուրսը համաձայնագրով տրամադրվում է կողմերին՝ ելնելով համաձայնագրի մասնակից պետությունների ԶՈւ կառավարման և նրանց ԶՈւ ռազմական կառավարման մարմինների փոխգործակցության կապերի կազմակերպման շահերից: Ռեսուրսի օգտագործումն ապահովվում է համաձայնագրի մասնակից պետությունների ԶՈւ կողմից ՌԴ զինված ուժերում կիրառման համար թույլատրված ռազմական նշանակության արբանյակային կապի երկրային կայանների շահագործման հիմքով:

Ռեսուրսի օգտագործման ոլորտում համաձայնությունները, այդ թվում՝ ռազմատեխնիկական աջակցության գծով դրա անհատույց տրամադրման հնարավորությունը կայացվում են երկկողմ համաձայնագրերով, որոնք կնքվում են Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության եւ համաձայնագրի մասնակից պետությունների պաշտպանական գերատեսչությունների միջեւ:

Փոխնախարարն ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետությունը միանում է համաձայնագրին՝ պայմանով, որ Հայաստանի Հանրապետությունն առանձին որոշում կկայացնի «Ռազմական նշանակության արբանյակային կապի համակարգերի օգտագործման եւ դրանց հետագա կատարելագործման մասին» համաձայնագրի դրույթների տարածման վերաբերյալ այն պետությունների նկատմամբ, որոնք կմիանան սույն համաձայնագրին: