«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Թուրքիան դուրս է եկել Ստամբուլյան կոնվենցիայից

20/03/2021

Թուրքիան դուրս է եկել Ստամբուլյան կոնվենցիայից: Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որոշումը հրապարակվել է թուրքական Resmi Gazete թերթում:

Թուրքիան 2011 թվականին առաջինն էր միացել Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին կոնվենցիային, որը հայտնի է Ստամբուլյան կոնվենցիա անունով:

Երկրի ընտանիքի, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը կարծում է, որ Թուրքիայի օրենսդրությունը կպաշտպանի կանանց իրավունքները: