«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Եթե ֆորսմաժոր չլինի, ապա ՀԱԿ-ը կմասնակցի ընտրություններին. «Հրապարակ»

10/04/2021

«Հրապարակ» թերթը գրում է.
«Հայ ազգային կոնգրեսը պատրաստվում է համագումարի։ Նախնական որոշմամբ, այն նշանակվել է մայիսի 1-ին։ Համագումարի ընթացքում, թերեւս, ՀԱԿ-ը կտա ընտրություններին մասնակցել-չմասնակցելու եւ ածանցյալ այլ հարցերի պատասխանները։
Եթե ֆորսմաժոր չլինի, ապա Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած կուսակցությունը կմասնակցի ընտրություններին եւ, ամենայն հավանականությամբ՝ միայնակ։ Հիշեցնենք, որ ՀԱԿ վերջին համագումարը 2017-ին էր՝ ընտրություններին ընդառաջ։ ՀԱԿ վերջին համագումարում Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթի զգալի մասը վերաբերում էր Արցախի խնդրին:
Համագումարյան ելույթը մեծ աղմուկի պատճառ հանդիսացավ: Գտնվեցին նույնիսկ մարդիկ, ովքեր Տեր-Պետրոսյանի ելույթը դավաճանություն որակեցին: Իսկ ելույթը հիմնականում վերաբերում էր Արցախի հարցի լուծման փուլային տարբերակին, որն այսօր երանելի է թվում»: