Հենրիխ Մխիթարյանը միջազգային հանրությանն Արցախի անկախությունը ճանաչելու կոչ է հղել
31/10/2020
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ և իտալական «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը իր «Ֆեյսբուք»-յան էջում գրառում անելով միջազգային հանրությանը կոչ է արել ճանաչել Արցախի անկախությունը և Արցախի բնակչության ինքնորոշման իրավունքը:
«Հակամարտության էլ ավելի սրվելու, ինչպես նաև խաղաղ հայ բնակչության նկատմամբ շարունակվող հարձակումների ու նրանց ֆիզիկական ոչնչացման վտանգի ֆոնին, միջազգային հանրությանը կոչ ենք անում ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը և ինքնորոշման իրավունքը»,- ասված է գրառման մեջ:
Մխիթարյանը գրառմանը կից հրապարակել է իր լուսանկարը, որի վրա հետևյալ գրառումն է. «Ճանաչո՞ւմ ես ինձ, ճանաչիր Արցախը: Արցախը ես եմ»: