Ռուսաստանի ԱԴԾ-ն Դաղստանում բացահայտել է ահաբեկչական բջիջ
06/02/2021
Ռուսաստանի ԱԴԾ աշխատակիցները ՆԳՆ-ից գործընկերների հետ համատեղ Դաղստանի Դերբենտի շրջանում բացահայտել են ահաբեկչական բջիջ, «Ինտերֆաքսին» հայտնել են Ռուսաստանի ԱԴԾ հանրապետության տարածքային վարչությունից:
Գործակալության զրուցակիցը հստակեցրել է, որ երկու մարդ ձերբակալվել է պահոցն առգրավելիս, որում եղել են ինքնաշեն ռումբ, հրազեն եւ ռազմամթերք: Նրա խոսքով՝ բջջի անդամները պատրաստվում էին ահաբեկչության իրագոոծման, իրավապահ մարմինների աշխատակիցների եւ խաղաղ բնակիչների վրա հարձակման:
Որոշվում է քրեական գործ հարուցեու հարցը: