«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ՌԴ ԱԽ քարտուղարն ու ԱՄՆ-ի նախագահի օգնականը քննարկել են Պուտինի և Բայդենի հանդիպման հնարավորությունը

30/04/2021

Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը ուրբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանի հետ: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Նիկոլայ Պատրուշևը և Ջեյկոբ Սալիվանը քննարկել են ռուս-ամերիկյան հարաբերությունների վիճակն ու հեռանկարները, ինչպես նաև Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների հանդիպում անցկացնելու հնարավորությունը», - ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ բանակցություններն անցկացվել են ամերիկյան կողմի նախաձեռնությամբ: