«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԵՄ-ն հանդես է եկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ հայտարարությամբ

28/09/2020

Եվրամիությունը «տարածաշրջանի բոլոր խաղացողներին» կոչ է արել զերծ մնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը միջամտելու ցանկացած ձևից: Հայտարարությունն արել է ԵՄ արտաքին գործերի գերագույն հանձնակատարի ներկայացուցիչ Պիտեր Ստանոն՝ հայտնում է Euronews-ը:

Շատ պետություններ կողմերին կոչ են անում դադարեցնել մարտերը: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կապվել է երկու երկրների ղեկավարների հետ: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը պատրաստվում է երկու պետությունների նախագահներին դիմել հրադադարի կոչով: