«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Նիդերլանդներում հայ կնոջ դանակահարության դեպքի վերաբերյալ տեղեկությունը այս պահին որևէ պաշտոնական աղբյուր չի հաստատել. դեսպանություն

08/05/2021

Լրատվամիջոցներում լուր էր շրջանառվում, թե Նիդերլանդներում երեք ադրբեջանցի դանակահարել են հայ իրավաբան Աննա Հակոբյանին` նրա էթնիկ պատկանելիության պատճառով: Այդ կապակցությամբ Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ հայ կնոջ դանակահարության դեպքի վերաբերյալ տեղեկությունը այս պահին որևէ պաշտոնական աղբյուր չի հաստատել։

«Հայտնում ենք, որ տարբեր լրատվականների կողմից և սոցիալական հարթակներում տարածվող տեղեկատվությունը Նիդերլանդներում հայ կնոջ դանակահարության դեպքի վերաբերյալ այս պահին որևէ պաշտոնական աղբյուր չի հաստատել։ Լուսանկարում պատկերված կինը, որը տեղադրվել է այդ նյութի ներքո, ողջ և առողջ է և առնչություն չունի ենթադրյալ դեպքի հետ։

Դեսպանությունը կապի մեջ է Նիդերլանդների իրավապահ մարմինների հետ՝ տեղեկատվության իսկությունը պարզելու նպատակով։

Խնդրում ենք զերծ մնալ այս հարցով հետագա հրապարակումներից մինչև դեսպանության կողմից պաշտոնական տեղեկատվության հրապարակումը», - նշված է հայտարարության մեջ