Նախագահը մերժել է ներում շնորհել Նաիրի Հունանյանի եղբորը
29/06/2023
Նախագահը մերժել է ներում շնորհել Նաիրի Հունանյանի եղբորը՝ ցմահ ազատազրկված Կարեն Հունանյանին։
Վահագն Խաչատուրյանի հրամանագիրը հրապարակված է Արդարադատության նախարարության պաշտոնական կայքէջում։ Մերժման պատճառների մասին չի հաղորդվում։
Հրամանագիրը ստորագրվել է հունիսի 26-ին։