Բաքվում գերեվարված 14 հայերի քրեական գործը տեղափոխվել է վարույթ
03/06/2021
Խոսքը Խծաբերդում գերեվարված հայ զինծառայողների մասին է: Ըստ Ադրբեջանի դատախազության, Հրաչ Ավագյանը, Գեղամ Սերոբյանը և եւս 12 հայ զինծառայողների մեղադրանք է առաջադրվել ահաբեկչության հոդվածով՝ զենք և զինամթերք օգտագործելու, ինչպես նաև սահմանի ապօրինի հատման համար։
Գործը կքննվի Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում։ Առաջիկա օրերին տեղի կունենա նախապատրաստական հանդիպում: