«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Սպասվում է անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կնվազի

29/09/2021

Երևան քաղաքում՝

Սեպտեմբերի 29-ի, 30-ի և հոկտեմբերի 04-ի երեկոյան ժամերին, հոկտեմբերի 01-ին, 02-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ։

Հոկտեմբերի 02-ի ցերեկը, 03-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հանրապետության տարածքում`

Սեպտեմբերի 29-ի ցերեկը, 30-ին, հոկտեմբերի 2-ի ցերեկը, 3-4-ին առանձին շրջաններում, 1-ին, 2-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ:

Քամին հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 1-ին աստիճանաբար կնվազի 6-9 աստիճանով: