«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Արցախի դրոշը հանվել է Ամարասի վանական համալիրից

26/09/2021

Արցախի Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքի ղեկավար Լեռնիկ Ավանեսյանը GalaTV- ին տված հարցազրույցում ասել է, որ ռուս խաղաղապահները կրկին հանել են Արցախի դրոշը Ամարասի վանական համալիրից: Ընդ որում, «ռուսները» ոչինչ չեն բացատրում, այլ փոխանցում են այն, ինչ իրենց ասում են ադրբեջանցիները:
«Քիչ առաջ ես Ամարասում էի, երեկ ռուսները կրկին Ամարասից հանեցին Արցախի դրոշը: Գիշերը մենք բարձրացրինք Արցախի դրոշը, իսկ հիմա մեզ ասում են, որ դրոշը պետք է հանել: Ռուսները մեզ ասում են կարող եք բարձրացնել Հայաստանի դրոշը, բայց ոչ Արցախինը»:
Ոչինչ չի խանգարում հայ ուխտավորներին մեկնել Ամարաս: Կիրակի օրերին, իհարկե, ուխտագնացություններ են կատարվում դեպի Ամարաս ՝ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ: Թուրքերի ձեռքերը չեն հասնում Ամարասին: Գյուղում կրակոցներ չկան, բայց թե ինչու են այդպես վարվում, ինձ համար էլ պարզ չէ », - ասաց Լեռնիկ Ավանեսյանը:
Թարգմանություն՝ Մելինե Մարկոսյան