«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


«Շերեմետևո» օդանավակայանի թռիչքուղին ջրածածկ է եղել․ օգտատերերը տեսանյութեր են հրապարակել

16/07/2021

Հուլիսի 15-ին Մոսկվայում հորդառատ անձրևի հետևանքով հեղեղվել է «Շերեմետևո» օդանավակայանը:

Օգտատերերը համացանցում տեսանյութեր են հրապարակում, որտեղ երևում են ջրածածկ թռիչքուղին և ջրում գտնվող ինքնաթիռները:

Ավելի ուշ օդանավակայանից հաստատել են, որ տեղումների պատճառով չվերթների սպասարկումը ստիպված են եղել ժամանակավորապես սահմանափակել: Այս որոշումը համապատասխանում է գործող կանոնակարգերին։