«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Անվանվել է առաջին ճապոնական ընկերությունը, որը հրաժարվել է ռուսական ածխից

09/04/2022

Ճապոնական Kyushu Electric Power ընկերությունը չի գնի ռուսական ածուխ, հաղորդում է NHK-ը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ ընկերությունը երկարաժամկետ պայմանագրեր չունի, իսկ Ուկրաինայում ռազմական գործողության մեկնարկից հետո կարճաժամկետ պայմանագրեր չեն կնքվել։

Kyushu Electric Power-ը նախկինում Ռուսաստանից գնել է իր ջերմաէլեկտրակայանների համար անհրաժեշտ ածուխի մոտ 7 տոկոսը։ NHK-ը հայտնել է, որ ընկերությունը գտել է այլընտրանքային մատակարարներ:

Ճապոնիայի իշխանությունները պլանավորում են աստիճանաբար դադարեցնել ածխի ներմուծումը Ռուսաստանից։ 2021թ․ ածխի մատակարարումներում Ռուսաստանի մասնաբաժինը կազմել է մոտ 11 տոկոս։

Ապրիլի 8-ին Եվրամիությունն արգելել է ածխի ներկրումը։ ԵՄ-ն ներմուծման տարեկան ծավալը գնահատել է 8 միլիարդ եվրո, գրում է «Коммерсантъ»-ը։