«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ՀԷՑ-ը տուգանվել է 20 մլն դրամով

30/06/2023

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօրվա նիստում 20 մլն դրամով տուգանել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀԾԿՀ մամուլի քարտուղար Լիանա Ազիզյանին։

«Պարզվել է, որ մի շարք դեպքերում չեն պահպանվել էլեկտրաէներգետիկական շուկայի բաշխման ցանցային կանոններով սահմանված ժամկետները»,-ասաց նա։

Ըստ Ազիզյանի` մի շարք դեպքերում խախտվել են սպառման համակարգերն էլեկտրական ցանցին միացնելու ժամկետները, դիմող անձինք ու սպառողները սահմանված կարգով չեն ծանուցվել միացման ժամկետների ուշացման պատճառների մասին, ու նրանց չեն վճարվել կանոններով նախատեսված տույժերը, ինչն ուղղակիորեն հանգեցրել է սպառողների իրավունքների կամ օրինական շահերի խախտման։