«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Դատարանը բավարարել է Սերժ Սարգսյանի եղբոր հայցն ընդդեմ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի

29/05/2021

ՀՀ վարչական դատարանը՝ դատավոր Անի Հարությունյանի նախագահությամբ, մայիսի 5-ին վճիռ է կայացրել, որով բավարարել է Լյովա Սարգսյանի հայցն ընդդեմ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի: Անվավեր է ճանաչվել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի 09.04.2019 թվականի «Վարչական տույժ կիրառելու մասին» թիվ ՎԻՎ/04/2019 որոշումը: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից հօգուտ Լյովա Սարգսյանի բռնագանձել 4.000 ՀՀ դրամ՝ որպես նախապես վճարված պետական տուրքի փոխհատուցման գումար: Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո և կարող է բողոքարկվել վերաքննության կարգով՝ ՀՀ վերաքննիչ վարչական դատարան:
Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական  տեղեկատվական համակարգից։
Նշենք, որ Լյովա Սարգսյանը 2019 թվականի մայիսի 8-ին դատական հայց էր ներկայացրել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի դեմ՝ բողոքարկելով վերջինիս թիվ ՎԻՎ/04/2019 որոշումը։
Ըստ այդ որոշման՝ Լյովա Սարգսյանը «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված ժամկետներում Բարձրաստիճան պաշտոնատար անձանց հանձնաժողովին չի ներկայացրել 2018 թվականի պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագիրը։ Այս պատճառով էլ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը որոշել էր Սարգսյանի նկատմամբ կիրառել «նախազգուշացում» վարչական տույժը: