«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Կալիֆոռնիայի մկրտական եկեղեցում դանակով զինված հարձակում է տեղի ունեցել․ կան զոհեր ու վիրավորներ

23/11/2020

Երկու մարդ  սպանվել է, մի քանիսը ծանր վիրավորվել են  ԱՄՆ Սան Խոսե քաղաքի մկրտական (բապտիստական) ​​եկեղեցում դանակահարության հետևանքով, գրում է CBS SF BayArea-ն։
 

Սան Խոսեի ոստիկանությունը թվիթերում հայտնել է, որ կիրակի երեկոյան 20: 47-ի սահմաններում, ոստիկանները կանչով մեկնել են  Սան Խոսեի պետական համալսարանի հարևանությամբ գտնվող մկրտական եկեղեցի:
 

Ոստիկանությունից տեղեկացնում են , որ վիրավորներից մի քանիսի կյանքին վտանգ է սպառնում։ Սան Խոսեի քաղաքապետ Սամ Լիքարդոն հաստատել է, որ առնվազն 2 մարդ սպանվել է։ Ոստիկանությունից հայտնել են, որ հանցագործին չի հաջողվել ձերբակալել։
 

Տեղեկացվում է, որ,  ամենայն հավանականությամբ, հարձակման զոհ են դարձել անտունները, որոնց թույլատրել են գիշերել եկեղեցում։ Մանրամասները՝ տեսանյութում: Տաթև Ֆռանգյան

© factor.am