«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի վարակման նոր 355 դեպք

12/01/2021

Հունվարի 12-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 162643 դեպք, որոնցից 150602-ը առողջացած, 2941-ը մահվան ելքով, այլ պատճառներով մահվան ելքերի թիվը 707 է: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8393 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել 611815 թեստավորում:

Այսպիսով` հունվարի 12-ի դրությամբ՝ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի վարակման նոր 355 դեպք, 10 մարդ մահացել է։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Նախօրեին կատարվել է 1885 թեստավորում: